Երեկ տեղի է ունեցել Ֆրանսիայի
առաջնության 32-րդ տուրը: ՊՍԺ-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի
հավաքականի թեկնածու, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Բետեն, արտագնա
խաղ է ունեցել «Բրեստի» հետ:
Փարիզցիների հիմնական կազմում
հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական
դարպասապահ Գրեգորի Կուպեն, սակայն 34-րդ րոպեին ստացած աճուկի վնասվածքի
պատճառով լքել է խաղադաշտը: Նրան փոխարինել է Բետեն:
Այդ պահին ՊՍԺ-ն հաղթում էր նվազագույն
հաշվով: Արդեն 37-րդ րոպեին Բետեն սխալ է թույլ տվել իր տուգանայինում'
չկարողանալով ժամանակին հասնել գնդակին: Արդյունքում «Բրեստը» հաշիվը
հավասարեցնել 11 մետրանոցի շնորհիվ:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Գրուժին
ևս մեկ գնդակ է խփելՊՍԺ-ի դարպասը'առաջ մղելով «Բրեստին»: Այդ դրվագում
գնդակը սահել է Բետեի ոտքերի արանքով: Երկրորդ խաղակեսում սակայն ՊՍԺ-ն
կարողացել է հանդիպումն ավարտել ոչ-ոքի ելքով:
Խաղից հետո Բետեն ներողություն է
խնդրել թիմի երկրպագուներից բաց թողած երկու գոլերի համար: Նա նաև
հայտարարել է, որ պատրաստվում է իր ելույթները շարունակել թիմի կազմում նաև
հաջորդ տարի:
Համաձայն նոր պայմանագրի' կամերունցի դարպասապահն ամսական ստանալու է 70 հազար եվրո:
Լուսանկարը` Leparisien.fr-ի
|