
«Տոտտենհեմի» 21-ամյա կիսապաշտպան Գարեթ
Բեյլը ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ Պրոֆեսիանալ
ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Արսենալի»
կիսապաշտպան Սամիր Նասրին, երրորդը` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս
Տևեսը:
«Սա մեծ պատիվ է ինձ համար,- ընգծել է
Բեյլը: – Ցանկանում եմ այս պարգևը տալ ողջ թիմին, որը ողջ մրցաշրջանի
ընթացքում դիտարժան ֆուտբոլ է ցուցադրել: Ցանկանում եմ շնորհակալություն
հայտնել նաև գլխավոր մարզչին, որը ժամանակին ինձ մեջ նկատեց տաղանդը և
հնարավորություն տվեց դրսևորել այն:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է
ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը, որը քվեարկության
արդյունքում գերազանցել է Բեյլին: Երրորդ տեղը բաժին է հասել «Մանչեսթեր
Յունայթեդի» հարձակվող Խավյեր Էռնենադեսին:
|