Դորտմունդի
«Բորուսիան» խոստովանում է, որ «Ռելը» փորձում է գնել իր աստղին, բայց նաև
նշում է, որ Նուրի Սահինին պահելու համար ամեն ինչ կանի:
Գերմանական
ակումբի սպորտային տնօրեն Հանս-Յոահին Վացկեն երեկ հայտարարել է, որ Նուրի
Սահինի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ, այդ թվում և
«Ռեալը». «Այո, «Ռեալը» հետաքրքրվում է նրանով, բայց կոնկրետ առաջարկ դեռ
չկա»: Բայց ի հակադրություն վերջինիս այն խոսքերի, որ իրենց ցանկության
դեպքում խաղացողը չի հեռանա, Bild հեղինակավոր պարբերականը հրապարակել է
այն մասին, որ Սահինի պայմանագիրը ավարտվում է 2013 թվականին, ու նա կարող է
խզել ակումբի հետ պայմանագիրը ընդամենը 6 մլն եվրո փոխհատուցման դիմաց:
«Մենք
այն ակումբը չենք, որ վաճառում է իր թանկարժեք զարդերը, բայց եթե լուրջ
առաջարկ ստացվի, անպայման կդիտարկենք այն»,- նշում է Վացկեն, ով հետո նաև
հավելեց, թե ինչ գումարի դիմաց իրենք պատրաստ կլինեն վաճառել Սահինին.«Մենք
ցանկանում ենք ստանալ 20 մլն եվրո, որի ուղիղ կեսը կծախսվի նոր
խաղացողների գնման համար»: Սա բավականին գերազանցում է այն 6 մլն եվրոն,
որի մասին խոսում էր Bild-ը, ու որը ավելի էր հեշտացնում այս ամառվա
ամենաաղմուկային տրանսֆերներից մեկի կայացմանը:
Վացկեն
նաև ակնարկեց, որ իրենք արդեն իսկ զգում են, որ խաղացողին կորցնելու
են.«Մենք ցանկանում էինք երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց չստացվեց,
ու եթե նա առաջարկ ստանա, իրավունք ունի դիտարկել այն»:
Մյուս
կողմից բացի «Ռեալից» Սահինով հետաքրքրվում են շատ այլ անվանի ակումբներ:
Նշվում է, որ Մասիմո Մորատին ցանկանում է ուժեղացնել իր թիմը նրանով, բացի
այդ իտալական մամուլում նաև խոսվում է, որ Մարեկ Համշիկի հնարավոր վաճառքի
դեպքում «Նապոլին» ամեն ինչ կանի նրան գնելու համար: «Ռեալն» էլ, իր
հերթին, ունի առավելություն այս հարցում, քանի որ նրա կազմում է խաղում
Մեսութ Օզիլը` Սահինի ընկերը, բացի այդ այս երկուսի գործակալը նույն մարդն
է` Ռեզա Ֆազելին: Ըստ Bild-ի, «Ռեալում» Սահինը կստանա 2.8 մլն եվրո
տարեկան աշխատավարձ չհաշված բոնուսները:
Մյուս
կողմից Սահինը այս մրցաշրջանում այլևս չի կարողանա ցույց տալ իր բարձր
որակները: Սահինը, ում շատերը համեմատում են «Միլանի» լեգենդար խաղացող
Անդրեա Պիռլոյի հետ իր ստեղծագործ մտքի ու հեշտությամբ գոլեր խփել
կարողանալու շնորհիվ (այս մրցաշրջանում խփել է արդեն 8 գոլ), բց է թողնելու
6 շաբաթ:
Անցած
շաբաթ «Ֆրայբուրգի» դեմ խաղում նա վնսաեց ծնկի մկանային հյուսվածքները
Ալիրոնի հետ պայքարում ու միգուցե դա նրա վերջին խաղն էր դեղին
մարզաշապիկով:
Նշենք, որ Սահինը 23 տարեկան է, ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 5-ին:
|