Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 25 » Բուսկետսն Էլ Կլասիկոների մասին
13:04
Բուսկետսն Էլ Կլասիկոների մասին

Բուսկետսն Էլ Կլասիկոների մասինՍերխիո Բուսկետսն առաջիկա Էլ Կլասիկոյին թիմերի հնարավորությունները գնահատում հավասար. "2 թիմերի հնարավորությունները հավասար են` 50% - 50%":

 

3 - րդ Էլ Կլասիկոն սարերի հետևում չէ: Բուսկետսն այդ կապակցությամբ ասում է. "Մենք գիտենք, որ այս հանդիպումը տարբերվելու է մյուսներից: Մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում, ինչպես նախորդ 2 - ը: Այս դիմակայությունը կտևի 90 րոպեից ավելի, քանզի կա նաև պատասխան հանդիպում": Կատալան կիսապաշտպանը հավասար է գնահատում թիմերի հնարավորություններն առաջիկա Էլ Կլասիկոյում. "Հնարավորությունները` 50% - 50%: Մենք ֆավորիտ չենք կարող լինել, քանզի դիմակայությունը բաղկացած է 2 խաղից: Հանդիպումը դժվար է լինելու":

 

Առանց արդարացումների


Այժմ Գվարդիոլան չի կարող հույս դնել թիմի 5 ֆուտբոլիստների վրա (Աբիդալ, Բոյան, Ադրիանո, Մաքսվել և Միլիտո): Այս հանգամանքը շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել Բարսայի վրա առաջիկա Էլ Կլասիկոներում: Սակայն Բուսկետսը չի ցանկանում որևէ արդարացում լսել. "Որքան շատ ենք մենք, այդքան ուժեղ ենք: Մեր առջև այժմ նոր տարբերակներ են, իսկ Պեպի առջև` նոր հնարավորություններ: Այժմ արդարացումների մասին խոսք լինել չի կարող": Շարունակելով իր միտքը, Սերխիոն ավելացրեց. "Այս փուլում հոգնածությունը տեղ չունի":

 

Մեստալյայի 2 - րդ կեսը որպես օրինակ


Բուսկետսը նշեց, որ "բոլոր մրցակիցներից ամենադժվարինը, որ կարող էր նրանց բաժին հասնել ՉԼ - ի կիսաեզրափակիչում, դա Ռեալն էր: 2 ակումբներն էլ գիտեն միմյանց, իսկ ոչ վաղ անցյալում մենք 2 հավասար հանդիպումներ անցկացրեցինք նրանց դեմ": Սակայն Սերխիոն ենթադրում է, որ Բարսան գիտի մադրիդցիներին հաղթելու ձևը. "Մեստալյայում կայացած վերջին Էլ Կլասիկոյի 2 - րդ կեսը մեզ օրինակ կծառայի: Մենք պետք է մեր ֆուտբոլը խաղանք և մեր խաղային փիլիսոփայությանը հետևենք: Անհրաժեշտ է խաղալ այնպես, ինչպես խաղացինք եզրափակիչի 2 - րդ կեսում, որտեղ մենք ավելիին էինք արժանի: Մենք պետք է կատարելագործվենք, եթե ցանկանում ենք հաղթել":

 

 

Просмотров: 309 | Добавил: TARON | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 GRO  
0
AHAGIN LEZVINA TALI

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930