Անգլիայի Պրեմիեր լիգայում երեկ կայացան երկու հանդիպումներ, որոնցից կենտրոնականը Տոտենհեմ-Արսենալ հանդիպումն էր: Լոնդոնյան այդ դերբին ստացվեց բավական գոլառատ, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշով: Մյուս խաղում՝ Չելսին հյուրընկալել էր Բիրմինգհեմին և առանց դժվարության կարողացավ հաղթանակ տոնել 3-1 հաշվով:
Այդ հանդիպումներից հետո, Չելսին միավորներով հավասարվեց Արսենալին. երկու թիմերն էլ 33 հանդիպումներից հետո ունեն 64 միավոր: Լոնդոնյան երկու թիմերը ետ են մնում առաջատար Մանչեսթեր Յունայթեդից՝ վեց միավորով:
Տոտենհեմ Արսենալ 3-3
(Վան Դեր Վարտ 7', 70' - 11մ., Հադլսթոուն 44' - Ուոլկոտ 5', Նասրի 12', Վան Պերսի 40')
Չելսի - Բիրմինգհեմ 3-1
(Մալուդա 3', 62', Կալու 26' - Սեբաստիան Լարսոն 76')