Լոնդոնի Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչ նոր մարզչի փնտրուքների
մեջ է: Նա շատ էր ցանկանում, որպեսզի ակումբը ղեկավարեր Թուրքիայի
հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը, սակայն վերջինս այդպես էլ
չհամաձայնեց վերադառնալ Չելսի:
Այժմ ակտիվորեն քննարկվում է այդ թեման և նշվում են երկու անուններ,
որոնցից մեկը, հավանական է, որ կգլխավորի Չելսին: Իբրև առաջին թեկնածու
համարվում է Մարկո Վան Բաստենը, ով Այաքսի գլխավոր մարզչի պաշտոնը
թողնելուց հետո, դեռևս ոչ մի թիմ չի ղեկավարել: Երկրորդ թեկնածուն՝ Վան
Բաստենի հայրենակից Ֆրանկ Ռայկարդն է, ով վերջերս է լքել թուրքական
Գալաթասարայը և ցանկանում է կրկին գլխավորել մեծ ակումբ:
|