Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 11
Հյուրեր: 11
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 22 » Չեխ. Մրցաշարային աղյուսակը դեռ կարող է փոփոխվել
16:34
Չեխ. Մրցաշարային աղյուսակը դեռ կարող է փոփոխվել
Չեխ. Մրցաշարային աղյուսակը դեռ կարող է փոփոխվել

«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմն Անգլիայի առաջնությունում  բարձրացել է երկրորդ հորիզոնական: Հիշեցնենք, որ «Բիրմինհեմի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ  «Չելսին» միավորներով հավասարվեց «Արսենալին», որը չկարողացավ հաղթել «Տոտենհեմին»: Այս պահին  երկու թիմերն էլ ունեն 64  միավոր, սակայն «Չելսին» խփած և բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշ ունի:


«Արսենալը»  շատ կարևոր հանդիպում ունեցավ «Տոտենհեմի» հետ: Նրանք հաշվի մեջ առաջ էին' 3:1, սակայն արդյունքում բաց թողեցին հաղթանակը: Հիմա «Արսենալը» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է գտնվում երկար ընդմիջումից հետո: «Արսենալը» շատ հնարավորություններ  ուներ այս մրցաշրջանում,  որպեսզի կրճատեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տարբերությունը, սակայն  նրանք չօգտագործեցին իրենց հնարավորությունը»,-Չեխին է մեջբերում Sky Sports-ը:


«Չելսիի» դարպասապահը նշել է նաև, որ իր թիմը մտադիր է Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարել մինչև  մրցաշրջանի ավարտը: «Մենք ասում էինք երկար ժամանակ, որ ցանկանում են հաղթել և ճնշում գործադրել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: «Արսենալին» ծանր խաղեր են սպասվում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթի մեզ և «Արսենալին»: Այնպես, որ նրանք կարող են վեց միավոր կորցնել: Մենք սեփական հարկի տակ դեռ պետք է  խաղեր անցկացնենք «Վեսթ Հեմի» և «Տոտենհեմի» դեմ, և եթե մենք նրանց հաղթենք, իրավիճակը կարող է փոխվել: «Չելսին» մի քանի ամիս առաջ ավելի վատ վիճակում էր, հիմա մեր մարզավիճակը նորմալ է»,-հայտարարել է Չեխը: 

 

Просмотров: 315 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930