Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 20 » Copa Del Rey. Իսպանական մամուլի արձագանքները
21:19
Copa Del Rey. Իսպանական մամուլի արձագանքները

Ֆուտբոլային աշխարհի հայացքն այսօր բևեռված է Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտի վրա, ուր այսօր, Երևանի ժամանակով 00:30-ին տեղի կունենա Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որն էլ ավելի գրավիչ և հետաքրքրական է դառնում, քանի որ տիտղոսը վիճարկելու են ոչ միայն Իսպանիայի, այլ նաև աշխարհի ամենահեղինակավոր թիմերից երկուսը՝ Բարսելոնան և Մադրիդի Ռեալը:

Այդ առիթով ARMFUTBOL.DO.AM-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում, թե ինչ են գրում իսպանական չորս հեղինակավոր լրատվամիջոցներն այդ խաղի վերաբերյալ: Չորսից միայն AS-ն է, որ պահպանում է օբյեկտիվություն, մինչդեռ Marca-ն Ռեալի, իսկ El Mundo Deportivo-ն և Sport-ը՝ Բարսելոնայի կողմից են:

 

Marca. «Դա պարզապես մեկ խաղ չէ»

Մադրիդյան Marca-ն իր գլխավոր էջին ունի Գավաթը, իսկ նրա վրա հայելանման պատկերված է Մոուրինիոն, իսկ կողքին գրված է «Մուրինիո, դրա համար են քեզ բերել»: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Օրը եկել է: Վերջ, Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան մրցակցում են տիտղոսի համար, որը առաջինն է այս մրցաշրջանի համար: Դա պարզապես մեկ խաղ չէ: Դա մի հնարավորություն է Ռեալի համար, որպեսզի փոխի իրերի դասավորությունը»:

AS. «Դարի գավաթը»

As-ն իր գլխավոր էջը կրում է «La Copa del siglo» (Դարի գավաթը) վերնագիրը: Ձախից պատկերված է Մեսսին, իսկ աջից՝ Ռոնալդոն, որոնց մեջտեղում Արքայական Գավաթն է: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Այսօր միայն մեկը կարող է հաղթել: Դա մի հանդիպում է, որ ավելի է քան խաղը և ավելի՝ քան գավաթային եզրափակիչը: Գիշերը կարող է լինել շատ երկար և այն կարող է տևել շատ օրեր: Առաջին «Կլասիկոն» չի լուծել տարակուսանքները, քանի որ ոչ-ոքին երկու կողմերի համար էլ գոհացուցիչ է եղել»: 

Sport. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում»

Կատալոնյան Sport-ն էլ իր հերթին, ինչպես հակառակն արել էր մադրիդյան Marca-ն, Բարսելոնային անում է հետևյալ կոչը. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում», որը գրված է Արքայական գավաթի վրա: Հոդվածում նշվում է, որ Բլաուգրանայի շատ երկրպագուներ են մեկնել Վալենսիա՝ երկրորդ տիտղոսի երազանքով, հույս ունենալով, որ իրենց սիրելի թիմը, ինչպես 2009 թ., կհաղթի բոլոր մրցաշարերում:

El Mundo Deportivo. «Forca Barca2»

Վերջապես, El Mundo Deportivon, գլխավոր էջում պատկերել է Մեսսիին և Արքայական գավաթը՝ ունենալով «Forca Barca2» վերնագիրը: Ինչպես այս լրատվամիջոցը, այնպես էլ Sport-ը, Բարսելոնայի համար՝ Լա Լիգան համարում են նվաճված և իբրև երկրորդ քայլ դիտում են Իսպանիայի գավաթում հաջողության հասնելը:

Просмотров: 323 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930