Իսպանիայի հավաքականի գլխավոր
մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հավատում է, որ Մադրիդի «Ռեալի» և
«Բարսելոնայի» միջև կայանալիք լարված հանդիպումները Չեմպիոնների լիգայի
կիսաեզրափակչում չեն ազդի ազգային հավաքականի ֆուտբոլիստների
փոխհարաբերությունների վրա, հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով
Marca-ին։
«Մեզ համար մեծ հաջողություն է հետևել
այդպիսի թիմերի հանդիպումներին։ Եվ ես դա չեմ ասում՝ հիմնվելով երկու
թիմերի պատմության վրա։ Ուղղակի երկու թիմերն էլ ցուցադրում են շատ ուժեղ
խաղ։ Նրանք կիսել են իշխանությունը Իսպանիայում, իսկ այժմ մնում է միայն
որոշել, թե ով է ամենալավը միջազգային ասպարեզում։ Բայց ես հավատում եմ, որ
կայանալիք երկու հանդիպումները բացասաբար չեն ազդի Իսպանիայի հավաքականի
խաղացողների փոխհարաբերությունների վրա», - հայտարարել է դել Բոսկեն։
Լուսանկարը՝ Reuters Pictures-ի
|