Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է
արտահայտել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա դիմակայության վերաբերյալ:
Դել Բոսկեն համաձայն չէ Մոուրինիոյի արտահայտած այն մտքի հետ, թե եզրափակիչ
դուրս գալու հնարավորությունները Ռեալը կորցրել է:
«Իհարկե, Բարսելոնան կարևոր քայլ կատարեց, սակայն երկու խաղերից
բաղկացած դիմակայության ելքը դեռևս վճռված չէ, քանի որ առջևում պատասխան
հանդիպումն է: Ռեալը պարտավոր է փորձել իր օգտին լուծել եզրափակիչ դուրս
գալու հարցը, չնայած այն բանին, որ առաջին խաղում Բարսան ավելի լավ էր
խաղում: Ոչ ոք, ոչինչ չի կարող 100%-ով վստահ ասել՝ պատասխան հանդիպումից
առաջ: Ինչ վերաբերում է Մոուրինիոյի խոսքերին, թե ՈՒԵՖԱ-ն գործում է
Բարսելոնայի օգտին, ապա ես այդ հարցում ոչինչ չեմ կարող ասել»,- մեջբերում է
Դել Բոսկեի խոսքերը AS-ը:
|