Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կրկին
անդրադարձել է Մադրիդի Ռեալի և Բարսելոնայի ֆուտբոլիստների
փոխհարաբերություններին:
Թիմերի մինջև կայացած ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, Դել
Բոսկեն փոքր-ինչ մտահոգված էր, տեղեկացնում է Marca-ն: Հիշենցնենք, որ
հանդիպման ընթացքում, ֆուտբոլիստները հաճախ էին բախվում իրար, որն
ուղեկցվում էր նաև վեճերով:
«Ռեալի և Բարսելոնայի ֆուտբոլիստներն իրար նկատմամբ պետք է ունենան
փոխադարձ հարգանք: Նրանք պետք է հասկանան, որ երկու ակումբների միջև
դիմակայությունը չի սահմանափակվում միայն այս մրցաշրջանով, այլ այն ունի
բազմամյա պատմություն»,- մասնավորապես ասել է Դել Բոսկեն:
|