Թուրինի Յուվենթուսը և թիմի ավագ Ալեսանդրո Դել Պիերոն համաձայնության
են եկել նոր պայմանագրի մանրամասների վերաբերյալ, որը նախատեսված է 2011/12
թթ. մրցաշրջանի համար, տեղեկացնում է Football Italia-ն: Նշվում է, որ
լեգենդար ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի զգալի կրճատման հետ. Դել
Պիերոն, առաջվա չորս միլիոնի փոխարեն, նոր պայմանագրով, տարեկան ստանալու է
մեկ միլիոն: Այնուամենայնիվ, պայմանագրով նախատեսված են կետեր, ըստ որոնց,
նա կստանա մեծ բոնուսներ՝ թիմային և անձնական ձեռքբերումների դեպքում:
Հավելենք, որ կողմերի միջև պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին:
|