Դորտմունդի Բորուսիան, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանից երկու տուր
առաջ, անհասանելի դարձավ իրեն հետապնդող Բայերից (8 միավոր) և հռչակվեց
2010/11 թթ. չեմպիոն:
Այսօր, Յուրգեն Կլոպպի սաները, սեփական հարկի տակ կարողացան 2-0 հաշվով
առավելության հասնել Նյուրենբերգի նկատմամբ, իսկ երկրորդ տեղում ընթացող
Բայերը՝ 0-2 հաշվով զիջեց Քյոլնին:
Հավելենք, որ ակումբի պատմության մեջ, դա չորրորդ չեմպիոնական տիտղոսն էր:
|