Բավական դրամատիկ վերջաբան ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայի Արսենալ-Լիվերպուլ հանդիպումը:
Նախ նշենք, որ ցավալի դեպք արձանագրվեց հանդիպման երկրորդ խաղակեսում,
երբ օդային պայքարում, իր խաղընկեր Ֆլանագանի հետ բախման պատճառով, լուրջ
վնասվածք ստացավ Լիվերպուլի պաշտպան Կարագերը, ում բժիշկները երկար ժամանակ
օգնություն էին ցուցաբերում խաղադաշտում: Այդ ընդմիջման պատճառով,
հանդիպման գլխավոր մրցավարը նշանակել էր ութ րոպե ավելացված ժամանակ:
Դաշտի տերերը, ավելացված ժամանակում, մասնավորապես 97-րդ րոպեին, Վան
Պերսիի՝ 11 մետրանոց հարվածի հստակ իրացման շնորհիվ, կարողացան առաջ անցնել
հաշվի մեջ: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն րոպեներ
անց, Լիվերպուլը նույնպես ստացավ 11 մ. հարվածի իրավունք, որմ էլ հստակ
իրացրեց Կայտը: Հանդիպումն այն աստիճան լարված մթնոլորտում ավարտվեց, որ
երկու թիմերի գլխավոր մարզիչներ Արսեն Վենգերը և Քենի Դալգլիշը, չհետևելով
բարի ավանդույթին՝ բաժանվեցին առանց իրար ձեռք սեղմելու:
Հավելենք, որ այդ ոչ-ոքի արդյունքից հետո, Արսենալը ետ է մնում առաջատար Մանչեսթեր Յունայթեդից -6 միավորով:
|