|
Главная » 2011 » Апрель » 19 » Դրոգբա. «Ունենք իրական հնարավորություն՝ զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը»
13:49 Դրոգբա. «Ունենք իրական հնարավորություն՝ զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը» |
Չելսիի հարձակվող Դիդիե Դրոգբան, Վեստ Բրոմվիչի նկատմամբ տոնած արտագնա հաղթանակից հետո, նշել է, որ իր թիմը հնարավորություններ ունի պայքարել Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականի համար:«Իհարկե, դժվար կլինի առաջ անցնել Մանչեսթեր Յունայթեդից, սակայն մենք ունենք իրական հնարավորություն՝ զբաղեցնելու առաջնության երկրորդ հորիզոնականը» «Անհրաժեշտ է հաղթել առաջիկա բոլոր հանդիպումներում: Այս մրցաշրջանը դժվար ստացվեց մեզ համար և անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդին: Քայլ առ քայլ կրկին ձեռք ենք բերում վստահություն»,- մեջբերում է Դրոգբայի խոսքերը Չելսիի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Չելսին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի երրորդ հորիզոնականը. լոնդոնյան ակումբը ետ է մնում առաջատար Մանչեսթեր Յունայթեդից ութ միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող Արսենալից՝ ընդհամենը երկու:
|
Просмотров: 331 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|