Չելսիի հարձակվող Դիդիե Դրոգբան, Վեստ Բրոմվիչի նկատմամբ տոնած արտագնա
հաղթանակից հետո, նշել է, որ իր թիմը հնարավորություններ ունի պայքարել
Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականի համար:
«Իհարկե, դժվար կլինի առաջ անցնել Մանչեսթեր Յունայթեդից, սակայն մենք
ունենք իրական հնարավորություն՝ զբաղեցնելու առաջնության երկրորդ
հորիզոնականը»
«Անհրաժեշտ է հաղթել առաջիկա բոլոր հանդիպումներում: Այս մրցաշրջանը
դժվար ստացվեց մեզ համար և անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդին: Քայլ առ
քայլ կրկին ձեռք ենք բերում վստահություն»,- մեջբերում է Դրոգբայի խոսքերը
Չելսիի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Չելսին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի
երրորդ հորիզոնականը. լոնդոնյան ակումբը ետ է մնում առաջատար Մանչեսթեր
Յունայթեդից ութ միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող Արսենալից՝ ընդհամենը
երկու:
|