Ավարտվեց
«Ռեալ»-«Բարսելոնա» հերթական Էլ Կլասիկոն: Այս անգամ թիմերը ոչ-ոքի
ավարտեցին հանդիպումը՝ յուրաքանչյուրն հեղինակելով 1 գնդակ: Առաջնության
այս ոչ կարևոր նշանակություն, բայց միևնույն ժամանակ մեծ հետաքրքրություն
առաջացնող խաղն իրական ֆուտբոլային ներկայացում էր՝ համեմված դեղին քարտերի
տարափով, կարմիր քարտով ու 2 տասնմեկ մետրանոցով, որոնք, երկու թիմերի
առաջատարները դիպուկ իրացնելով՝ ձևակերպեցին հանդիպման հաշիվը՝ 1-1:
Հանդիպման արդյունքը չի կարելի չափազանց վատ համարել «արքայական» թիմի
համար, քանզի 2-րդ խաղակեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին,
Մայրաքաղաքայինները մնացել էին 10 հոգով: Չի կարելի նաև չհիշել Պեպեի
ցուցադրած խաղը, որը կարծում ենք՝ լավագույններից էր, եթե ոչ լավագույնը:
Այսպիսով՝ միավորների տարբերությունը երկու թիմերի միջև պահպանվում է: Առջևում Գավաթային եզրափակիչն է:
Գոլերը՝ 54-րդ րոպե - Լիոնել Մեսսի (11 Մետրանոց), 84-րդ րոպե - Կրիշտիանու Ռոնալդու (11 Մետրանոց).
Հեռացում՝ Ռաուլ Ալբիոլ. |