Քիչ ժամանակ է մնացել իսպանական, ինչու չէ նաև աշխարհի լավագույն դերբիին՝ Ռեալ-Բարսելոնա դիմակայությանը: Հաշվի առնելով այս խաղին նկատմամբ նաև հայ ֆուտբոլասերների ունեցած մեծ հետաքրքրությունն՝ Gol-bet.com կայքը կփորձի անդրադառնալ ֆուտբոլային այս մեծ դիմակայության պատմության մեջ գրանցված հետաքրքիր վիճակագրությանը:
Զրո է Քրիստիանո Ռոնալդոյի գոլերի քանակը Բարսելոնայի դեմ խաղացած 5 հանդիպումներում:
Յոթ անգամ է Լիո Մեսսին կարողացել գրավել Ռեալի
դարպասը, ընդ որում նա այդքան գոլեր է խփել ընդհամենը 8 հանդիպումներում:
Կասիլիասի պաշտպանած դարպասը յոթ անգամ է կարողացել գրավել նաև Դավիդ
Վիլիան (Վալենսիա, Բարսելոնա): Այդ հարցում, ռեկորդակիր է Էտո'Օն, ով
կարողացել է Կասիլիասի դարպասը գրավել ութ անգամ:
Զրո է Մեսսիի գոլերի քանակը՝ Մոուրինիոյի գլխավոր թիմերի հետ կայացած ութ հանդիպումներում:
Երեք է Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմերի՝
Բարսելոնայի նկատմամբ տարած հաղթանակների քանակը, նույնքան ոչ ոքիի և հինգ
պարտությունների դիմաց:
Հինգ անգամ է Գվարդիոլան, իբրև Բարսելոնայի մարզիչ, դիմակայել Ռեալին և բոլոր հանդիպումներում էլ հասել է հաղթանակի:
12 գոլ մեկ խաղում, որը համարվում է ռեկորդային El
Clasico-ի պատմության մեջ: Այդքան գնդակ գրանցվել էլ 1916 թ., երբ
արձանագրվել է 6-6 հաշիվ և 11-1՝ 1943 թ., երբ Ռեալը, Իսպանիայի գավաթի
կիսաեզրափակիչում, ջախջախել է Բարսելոնային:
18 է «Կլասիկո»-ի պատմության մեջ Ալֆրեդո դի Ստեֆանոյի
գոլերի քանակը: Նա այդ դիմակայությունում համարվում է լավագույն
ռմբարկուն: Ավելացնենք, որ ոչ ոք նման արդյունքի չի հասել եվրոպական
ցանկացած մեծ դերբիի դիմակայության պատմության մեջ: Նրան հաջորդում է
Ռաուլը՝ 15 գոլով:
20 է Ֆերնանդո Հիերոյի ստացած դեղին քարտերի քանակը՝
Կլասիկոյի պատմության մեջ. Նա երեք անգամ հեռացվել է նաև խաղադաշտից: Այս
հարցում, Հիերոն ռեկորդակիր է:
33 է ֆուտբոլիստների թիվը, որոնք տարբեր ժամանակների հանդես են եկել և Բարսելոնայում և Ռեալում:
209 է երկու թիմերի միջև կայացած պաշտոնական
հանդիպումներ քանակը, որոնցից Ռեալն ունի 85 իսկ Բարսելոնան 82 հաղթանակ:
42 խաղերում թիմերը բաժանվել են խաղաղությամբ:
50 անգամ է Ռեալի՝ Բարսելոնայի նկատմամբ տոնած
հաղթանակների թիվը՝ սեփական հարկի տակ: Արքայական ակումբը 14 հանդիպում
ավարտել է ոչ-ոքի, իսկ 18-ում կրել է պարտություն:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ, «Կլասիկո»-ի պատմության մեջ, Ռեալը
կարողացել է գրավել Բարսելոնայի դարպասը 262 անգամ, իսկ կատալոնյան
ակումբը՝ 250:
|