«Ռեալի»
ու «Բարսելոնայի» նախագահները` Ֆլորենտինո Պերեսն ու Սանդրո Ռոսելը, խոսել
են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խաղից առաջ: Նրանք նշեցին, որ
այս ու հաջորդ խաղերը միայն երկրպագուների համար են, իսկ երկու ակումբների
միջև ոչ մի լարվածություն չկա:
ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍ. «Մենք
ուզում ենք, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները իրենց զգան ինչպես տանը,
իսկ խաղը մեզ պարգևի սուր զգացողություններ: Ողջ Իսպանիան ու ամբողջ
աշխարհւ հետևելու են այս խաղին, իսկ 18 օրում 4 անգամ խաղալը, կարծում եմ,
ճակատագիր է: Դա մեզ ստիպում է ավելի երջանիկ լինել»:
«Ես
երբեք կանխատեսումներ չեմ արել, այսօր էլ չեմ անի, բայց կարող եմ ասել, որ
ոչ մեկ չի նեղացել այն մատնանշումներից, որ արվում են` հիշեցնելով նախորդ
խաղի 5-0 հաշիվը: Դա ֆուտբոլի մի մասն է, և մարդիկ չպետք է դրան մեծ
ուշադրություն դարձնեն»:
«Վստահ
եմ, որ այսօրվա խաղի ելքը կազդի մյուս խաղերի վրա, բայց երբեք չես կարող
ասել, թե ինչպես կազդի: «Ռեալում» շատ երջանիկ են: Մենք ունենք մեծ
խաղացողներ ու աշխարհի լավագույն մարզչին, դրա համար էլ մեծ հույսեր
ունենք: Այս կեցվածքը միակն ու անխախտելին է, որ մենք կարող ենք ընդունել»:
ՍԱՆԴՐՈ ՌՈՍԵԼ. «Ես
հուսով եմ, որ այսօր կլինի արդար խաղ: Եթե նույնիսկ բարեգործական խաղից
առաջ կանխատեսեի 5-0 հաշիվը, ապա կսխալվեի: Բայց կարող եմ ասել, որ այս
հակամարտությունից մենք ավելի շատ բան ստացանք, քան կարելի էր ենթադրել:
Մարդիկ իմ խոսքերը կոնտեքստից են ընկալում: Մարդիկ, ովքեր քննադատում են
մյուսներին, երբեմն չեն հասկանում, որ դա վիրավորում է դիմացինին, ինչը չի
կարելի անել»:
«Ամեն
ինչ կյանքում փոխկապակցված է, բայց չեմ ասի, թե այս խաղի արդյունքը դրական
կամ բացասկան ազդեցություն կունենա մյուս խաղերի վրա: Մի խաղում հաղթելով
կարող ես ավելի մեծացնել դիմացինի մեջ ձգտումը ու ավելի ուժեղ դարձնել
նրան: Երբեք չես կարող կանխատեսել ապագան»:
|