Բունդեսլիգայի շրջանակներում, Վոլսբուրգից կրած պարտությունից հետո,
Քյոլն ակումբի մրցաշարային գործերն այնքան էլ նախանձելի վիճակում չեն, քանի
որ թիմը մոտ է վտանգավոր գոտուն:
Այդ փաստը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Քյոլնի երկրպագուների
շրջանում, որոնցից ոմանք հանդես են եկել տարօրինակ նախաձեռնությամբ: Նրանք
ներխուժել են թիմի մարզաբազա և պատի վրա գրել են հետևյալ արտահայտությունը.
«Եթե դուրս մնաք՝ ձեզ կսպանենք»:
«Չեմ կարող հասկանալ, թե ինչպես այդ մարդիկ, որոնք իրենց համարում են
մեր երկրպագուները, կարող են նման բան անել»,- ասել է Քյոլնի և Գերմանիայի
հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին:
«Ես շոկի մեջ եմ: Դա որևէ կապ չունի ֆուտբոլի հետ»,- իր հերթին մեկնաբանել է այդ փաստը Քյոլնի գլխավոր մարզիչ Ֆրանկ Շեֆերը:
|