Մադրիդյան Marca-ն հարցում է անցկացրել իր այցելուների շրջանում,
որպեսզի պարզի նրանց կարծիքը՝ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին
հանդիպումից հետո, Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի
արտահայտած մտքերի վերաբերյալ:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուների 72%-ը համաձայն չէ
պորտուգալացի մասնագետի հետ, իսկ 28%-ը գտնում է, որ նա իրավունք ունի
նման մտքեր արտահայտելու համար:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, Ժոզե
Մոուրինիոն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն չի թույլատրում այլ ակումների՝ խաղալ
Բարսելոնայի դեմ: Նա քննադատել է նաև հանդիպման գլխավոր մրցավար Վոլֆգանգ
Շտարկի գործողությունները՝ նրան համարելով իրենց պարտության հիմնական
մեղավոր: Մոուրինիոն նաև նշել է, որ ՈՒԵՖԱ-ի նման դիրքորոշումը կարող է
պայմանավորված լինել Unisef-ի կամ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Անխել Մարի Վիլիարի միջամտությամբ:
|