Ամբողջ
աշխարհում շարունակվում են քննարկումները այն հարցի շուրջ թե ով կդառնա
Իսպանիայի գավաթակիր: Եվ ահա իսպանական հեղինակավոր Marca պարբերականը
հարցում է անցկացրել իր այցելուների շրջանում, պարզելու համար, թե ում են
նրանք նախապատվություն տալիս:
Հարցմանը
ընդհանուր առմամբ մինչև ժամը 15:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 46.550
այցելու, որոնց 51,3%-ը հաղթանակը տվել է բլանկոսներին, իսկ 48.7%-ը`
բլաուգրանային:
Եթե
հավատանք երկրպագուների կանխատեսմանը, ապա այսօր Իկերը գլխավերևում կպահի
բաղձալի գավաթը, որը արդեն 18 տարի է, ինչ չի նվաճվել ակումբի կողմից: |