Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը անդրադարձել իր
նախկին սանին՝ Քրիստիանո Ռոնալդոյին և նշել, որ դժվար թե նա վերադառնա
Յունայթեդ:
«Շատ դժվար է: Նա շատ լավ հանդես եկավ Մանչեսթերում, սակայն այսօր
հանդես է գալիս մի մեծ ակումբում: Բարսելոնայի հետ, Մադրիդում կայացած
հանդիպումից հետո, խոսեցի նրա հետ: Նա լավ է զգում իրեն Մադրիդում: Նա մնաց
Մանչեսթերում վեց տարի. մեզ մոտ եկավ պատանի և հեռացավ՝ տղամարդ դարձած:
Նա մեծ ֆուտբոլիստ է, չնայած չորեքշաբթի իր լավագույն խաղը չցուցադրեց»,-
մասնավորապես ասել է Ֆերգյուսոնը:
Հավելենք, որ Քրիստիանո Ռոնալդոն Մանչեսթեր Յունայթեդի կազմում
անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա Ռեալ է
տեղափոխվել 2009 թ.:
|