"Մանչեսթեր Յունայթեդի”
գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը "Շալկեի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ
հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ գոհ է թիմի ներկայիս վիճակից, բայց
միևնույն ժամանակ դրական է արտահայտվել նաև գերմանական թիմի
վերաբերյալ: "Վերջին երկու ամիսներին Ուեյն Ռունին ֆանտաստիկ
մարզավիճակ է ձեռք բերել, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի ողջ թիմը
պատրաստ լինի, որպեսզի շարք վերադառնան Անտոնի Վալենսիան, Ռիո Ֆերդինանդը,
Անդերսոնը և Պակ Չժի Սունը”, - Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի
պաշտոնական կայքը: "Դիտելով շաբաթ օրը կայացած հանդիպումը`
դուք կարող էիք համոզվել, որ այս թիմը չի պատրաստվում զիջել ոչ ոքի: Իմ
ֆուտբոլիստները ոչ մի դեպքում չեն պատրաստվում հանձնվել:
Նրանք եվրագավաթներում հանդես գալու
մեծ փորձ ունեն: Մենք այժմ անհրաժեշտ մարզավիճակում ենք: Ինչ վերաբերում է
եվրագավաթային ելույթներին, այստեղ միշտ մեծ ակնկալիքներ են ունեցել մեր
թիմից: Մենք խանդով ենք վերաբերվում այլ ակումբների հաջողություններին և
փորձում ենք այդ հարցում նմանվել այնպիսի թիմերի, ինչպիսիք են "Ռեալը”,
"Միլանը”, "Բավարիան”, "Այաքսը” և "Լիվերպուլը”: Մենք պետք է արագ
առաջադիմենք կրկին չեմպիոնական մակարդակի հասնելու համար:
Մրցաշարի
տվյալ փուլում միշտ մտավախություն է առաջանում արդյունքի համար: Վերջին
տարիներին մենք բազմիցս հայտնվել ենք նման իրավիճակներում: 2008թ. մենք
հանդիպել ենք "Բարսելոնայի” հետ և առաջին խաղում անհրաժեշտ արդյունքի
հասել: Սակայն պատասխան խաղի վերջին երկու րոպեները իսկական մղձավանջ էին:
Կիսաեզրափակչում հեշտ հանդիպումներ չեն լինում:
"Շալկեն” երբեք չի կորցնում
նախաձեռնությունը, ինչի համար մեծ հարգանքի է արժանի` հաշվի առնելով
"Ինտերի” փորձը: Այդ հանդիպումը դիտելիս ես նույնիսկ չէի էլ մտածում, որ
գերմանացիենրը կարող են պարտվել: Հիմնականում նրանք վերահսկում էին խաղի
ընթացքը, և նույնիսկ երբ "Ինտերն” ակտիվանում էր, "Շալկեն” հաջող փակում
էր նրանց գրոհները: Ինձ վրա այդ թիմը լավ տպավորություն է գործել:
Լուսանկարը` Reuters-ի
|