12:35 30.04.2011
"Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ եթե նրան վստահվեր տարվա ֆուտբոլիստ ընտրելու պատիվը, ապա նա նախապատվությունը կտար Լուկա Մոդրիչին և Ջեք Ուիլշիրին, հաղորդում է terrikon.com-ը: Պրեֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան և լրագրողները արդեն կատարել են իրենց ընտրությունը: Առաջինները նախապատվությունը տվել են "Տոտենհեմի” ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին, իսկ երկրորդները`Սքոթ Պարկերին` "Վեսթ Հեմից”:
Սակայն սըր Ալեքս Ֆերգյուսոնը մի փոքր այլ կարծիք ունի վերջին 12 ամիսների լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ: Ֆերգյուսոնը կարծում է, որ այդ կոչմանն արժանի է "Տոտենհեմի” առաջատար Լուկա Մոդրիչը և "Արսենալի” ֆուտբոլիստ Ջեք Ուիլշիրը:
"Ես կընտրեի Լուկա Մոդրիչին և, կարծում եմ, Ուիլշիրին: Այդ երիտասարդը հիանալի տաղանդ ունի”, - ասել է Ֆերգյուսոնը:
|