Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 11
Հյուրեր: 11
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 25 » ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ՈՒԶՈՒՄ Է «ՌԵԱԼԻՆ» ՏԵՍՆԵԼ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄՐՑԱԿԻՑ
10:52
ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ՈՒԶՈՒՄ Է «ՌԵԱԼԻՆ» ՏԵՍՆԵԼ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄՐՑԱԿԻՑ

Ալեքս Ֆերգյուսոնը «Ռեալին» է ուզում տեսնել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, չնայած որ վերջինս հիանալի մարզավիճակում է ու «Բարսելոնի» հետ խաղում ֆավորիտ է համարվում: Պետք չէ մոռանալ նաև, որ «Մանչեստրը» դեռ պետք է հաղթահարի «Շալկե 04-ի» արգելքը:

"Sky Sports”-ին տված իր հարցազրույցում Ֆերգյուսոնը նշել է, որ «Ռեալի» առավելությունը ամենից շատ հոգեբանական է լինելու`կապված Արքայական գավաթը նվաճելու հետ: «Վիճակահանության ավարտի պահից ի վեր կարծում էի, որ հասնելու են կիսաեզրափակիչ, քանի որ ստացած 5-0-ի հարվածը պետք է որ շատ խոցած լիներ Մոուրինյոյի հպարտությունը: Համոզված եմ, որ նման հաշիվ երկար ժամանակ չի կրկնվի»:

«Այդ պարտությունից հետո «Ռեալն» երկու հանդիպում է անցկացրել «Բարսելոնի» դեմ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի հաշվով, իսկ մյուսում հաղթել է: Եզրափակչում Մոուրինյոն Պեպեին օգտագործեց դաշտի կենտրոնում, ինչր «կարճ միացում» առաջացրեց կատալոնցիների մոտ»:

«Մանչեստրի» գլխավոր մարզիչը գովեստի խոսքեր ասաց Ռոնալդուի հասցեին, որի խփած գնդակը որոշիչ դեր խաղաց վերջին կլասիկոյում. «Գլխով նրա հարվածը հիանալի էր, չնայած շատ եմ տեսել նման հարվածներ նրա կատարմամաբ: Այս գոլը նման էր մեզ հետ «Ռոմայի» դեմ խփածին: Սկզբում մտածեցի, որ դարպասապահը կարող էր ավելի հաջող արձագանքել, բայց հետո համոզվեցի, որ հարվածի ուժգնությունը այլ ելք չէր թողնում: Մեսսին թե Ռոնալդուն… Երկուսն էլ հզոր ֆուտբոլիստներ են, բայց Ռոնալդուն ավելի հարազատ է ինձ»:

«Նա ամբողջ խաղի ընթացքում մեծ վտանգ էր ներկայացնում «Բարսելոնի» համար, այդ պատճառով մեծ հսկողության տակ էր: Համոզված չեմ, որ շատ ոգևորված կլինեմ եզրափակչից առաջ, եթե մրցակիցների շարքում լինի Ռոնալդուն: Բայց դեռ պետք է հաղթենք «Շալկեին» ու հասնենք այս խաղին»:

Խոսելով իր մրցակցի`գերմանական «Շալկե 04»-ի մասին`Ֆերգյուսոնը խոստովանեց, որ իրենք պատրաստվում էին ձեռք բերել Ռաուլին, սակայն քանի որ թիմում էին արդեն Ռունին, Բերբատովը, Օուենը, ճիշտ համարեցին դեռ չմտածել նրա մասին: «Եթե մեր կազմում չունենաինք Օուենին, անկասկած կփորձեինք գնել Ռաուլին»:

Просмотров: 332 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930