Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, ով հասցրել է հանդես գալ և
Բարսելոնայում և Մադրիդի Ռեալում, խոսել է իր նախկին երկու թիմերի
մասնակցությամբ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման մասին:
«Չեմ կարծում, որ Իսպանիայի առաջնության վերջին խաղերը կամ Գավաթի եզրափակիչը կունենան ինչ-որ ազդեցություն առաջիկա մենամարտի վրա»
«Դուք չպետք է ձեր մտքում պահեք նախկին դիմակայությունները: Ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի»
«Ես հիշում եմ, թե ինչպես եմ Մադրիդի Ռեալի կազմում տիտղոսներ հաղթել:
Հիմա, դատելով ամեն ինչից, եկել է Բարսելոնայի հերթը: Պատճառը կայանում է
սերնդի փոփոխության մեջ, դրա համար չեմ կարող ժխտել, որ ներկայիս
Բարսելոնան պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»,- հղում անելով
Goal.com-ին՝ մեջբերում է Ֆիգուի խոսքերը Football.ua-ն:
|