|
Главная » 2011 » Апрель » 18 » Գանձասարը թիմային երկու ռեկորդ սահմանեց
11:02 Գանձասարը թիմային երկու ռեկորդ սահմանեց |
11:41
18.04.2011
Ֆուտբոլի Հայաստանի
բարձրագույն խմբի 20-րդ առաջնությունում հաջող մրցելույթներն է շարունակում
Կապանի "Գանձասարը": 5-րդ տուրում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթելով
"Միկային", "Գանձասարը" թիմային երկու նոր ռեկորդ սահմանեց:
Մեկնարկային
5 հանդիպումներում կապանցիներն անպարտելի են մնացել: Այս ցուցանիշով
գանձասարցիները գերազանցեցին 2007թ. ցույց տված լավագույն արդյունքը, երբ
մեկնարկում թիմը 4 խաղ պարտություն չէր կրել: Այդ տարի "Գանձասարը" Սուրեն
Բարսեղյանի գլխավորությամբ առաջնությունը սկսել էր "Արարատի" (1:0) և
"Ուլիսի" (2:0) նկատմամբ տոնած հաղթանակներով, իսկ 3-րդ տուրում գոլազուրկ
ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը "Կիլիկիայի" հետ:
Ընտանեկան
պատճառներով թիմից հեռացած Սուրեն Բարսեղյանին փոխարինած Աբրահամ
Խաշմանյանի գլխավորությամբ "Գանձասարը" 4-րդ տուրում կրկին գոլազուրկ
ոչ-ոքի խաղաց' այս անգամ "Շիրակի" հետ: Իսկ ահա 5-րդ տուրում
առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց "Փյունիկից": Մայիսի 13-ին
Երևանում կայացած այդ հանդիպման ելքը վճռեց Ռոբերտ Արզումանյանի խփած միակ
գնդակը:
Թիմային 2-րդ
ռեկորդը վերաբերում է մեկնարկային 5 հանդիպումներում վաստակած միավորների
քանակին: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կապանցիներն անցկացրած 5
հանդիպումներում վաստակել են 11 միավոր' ցույց տալով թիմի պատմության մեջ
լավագույն արդյունքը: Առաջնությունը կապանցիները սկսեցին "Փյունիկի" (1:1) և
"Ուլիսի" (0:0) հետ գրանցված ոչ-ոքի արդյունքներով, ապա միևնույն 1:0
հաշվով 3 անընդմեջ հաղթանակ տոնեցին "Շիրակի", "Արարատի" և "Միկայի"
նկատմամբ: Նախկին լավագույն արդյունքը գրանցվել էր 2007թ., երբ մեկնարկային
5 հանդիպումներում գանձասարցիները վաստակել էին 8 միավոր:
Իսկ ահա
2009թ. "Գանձասարը" մեկնարկում 5 անընդմեջ պարտություն է կրել: 2008թ.,
երբ "Գանձասարն" իր կենսագրությունում առաջին անգամ բրոնզե մրցանակակիր
դարձավ, կապանցիները Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ 5 խաղում նույնքան
միավոր էին վաստակել: Իսկ անցած մրցաշրջանում "Գանձասարը" շատ անհաջող էր
մեկնարկել: Թիմը մեկնարկել էր "Կիլիկիայից" (1:3) և "Ուլիսից" (0:1) կրած
պարտություններով, ապա հաղթել էր "Շիրակին" (1:0): Հաջորդ երկու տուրերում
գանձասարցիները կրկին պարտվել էին "Բանանցին" (1:2) ու "Միկային" (0:2):
Եվս
մեկ հետաքրքիր փաստ: "Գանձասարին" առաջին անգամ հաջողվեց առաջնության 5-րդ
տուրում հաղթանակ տոնել: 2006թ. բարձրագույն խմբում նորամուտը նշած
"Գանձասարը" 5-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել "Բանանցի" հետ:
2007-2009թթ. առաջնությունների 5-րդ տուրերում կապանցիների մրցակիցը երկրի
չեմպիոն "Փյունիկն" էր: 2007 և 2009թթ. առաջնություններում կապանցիները
պարտվել էին (0:1, 0:4), իսկ 2008թ. խաղն ավարտվել էր ոչ-ոքի (1:1): Անցյալ
տարի էլ "Գանձասարի" համար 5-րդ տուրն անհաջող էր. թիմը Երևանում 0:2
հաշվով զիջել էր "Միկային":
Ահա թե ինչպիսի արդյունքների է հասել "Գանձասարը" մեկնարկային 5 հանդիպումներում տարբեր մրցաշրջաններում:
|
Просмотров: 360 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|