11:32
18.04.2011
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ
Պեպ Գվարդիոլան իսպանական "Marca" թերթի հետ հարցազրույցում խոստովանել է,
որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել գերմանական
«Շալկե-04» -ի հետ։ Գվարդիոլայի խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ
«Շալկեի» կազմում հանդես է գալիս նրա ընկեր Ռաուլը։
«Ես կցանկանայի դուրս գալ եզրափակիչ և
հաղթել «Շալկեին»։ Հատկապես այն պատճառով, որ այդ թիմի կազմում խաղում է
Ռաուլը։ Հաղթելով նրան՝ ես հերթական անգամ տհաճություններ կպատճառեմ
մադրիդցիներին։ Իհարկե, Ռաուլն իմ ընկերն է, սակայն ափսոս, որ նա չի ծնվել
Բարսելոնայում», -Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում championat.ru-ն:
|