Իսպանիայի գավաթի եզրափակիչում, Ռեալից նվազագույն հաշվով կրած
պարտությունից հետո, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պտպ Գվարդիոլան
շնորհավորել է Արքայական ակումբին և նշել, անհրաժեշտ է հաղթահարել այս
պարտության հետևանքները:
«Ամենից առաջ ցանկանում եմ շնորհավորել Ռեալին՝ հաղթանակի և Գավաթի
նվաճման համար: Նրանք լավագույնն էին առաջին խաղակեսում, իսկ մենք՝
երկրորդում: Երկու թիմերն էլ ունեին հաղթանակի հնարավորություն, սակայն
արդյունքում կարողացավ հաղթել Ռեալը: Այդպիսի հանդիպումներում որոշիչ են
դառնում մանրուքները»
«Հաղթանակները միշտ էլ լավ են, քան պարտությունները, սակայն պետք է
հաղթահարենք: Կյանքում միշտ չէ, որ հաղթում ես: Պետք է սովորես և
բարձրանաս, երբ կորցնում ես: Այս ֆուտբոլիստները ապացուցել են, որ կարող են
այդ անել շատ իրավիճակներում: Այժմ պետք է վերլուծենք հանդիպումը, որպեսզի
տեսնենք, թե ինչ արեցինք ճիշտ և ինչ՝ սխալ»:
|