|
Главная » 2011 » Апрель » 21 » Գվարդիոլա. Պետք է մոռանալ այս պարտության մասին և ավարտել մրցաշրջանը
16:05 Գվարդիոլա. Պետք է մոռանալ այս պարտության մասին և ավարտել մրցաշրջանը |
Իսպանական "Բարսելոնայի”
գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Իսպանիայի գավաթի` "Ռեալի” հետ հանդիպումից
հետո հայտարարել է, որ իր թիմը պետք է մոռանա այս պարտության մասին,
հաղորդում է Marca-ն:
Կապտանռնագույնները ավելացված ժամանակում պարտվել են 0:1 հաշվով:
"Պետք
է հնարավորինս շուտ մոռանալ այս պարտության մասին, քանի որ մինչ
մրցաշրջանի ավարտը շատ քիչ խաղեր են մնացել: Ես շնորհավորում եմ "Ռեալին”,
որը առաջին խաղակեսում շատ լավ խաղ ցուցադրեց: "Բարսան” իր հերթին լավ էր
խաղում երկրորդ խաղակեսում և ավելացված ժամանակում, սակայն բախտը ժպտաց
հակառակորդին: Մենք պետք է վերլուծենք մեր խաղի դրական և բացասական
կողմերը: Բանը նրանում է, որ ֆուտբոլում միշտ ճիշտ է այն կողմը, որը
հաղթում է: Իսկ պարտվողը միշտ ավելի քիչ փաստարկներ է ունենում: Սակայն
այժմ մենք պետք է վերականգնվենք և նախապատրաստվենք ազգային առաջնության
հերթական մրցավեճին: Այնուհետև կսկսվեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
հանդիպումները: Ես հպարատանում եմ մեր երկրպագուներով և այն խաղով, որ
ցուցադրեց "Բարսելոնան”, - հայտարարել է Գվարդիոլան:
|
Просмотров: 327 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|