|
Главная » 2011 » Апрель » 16 » Գվարդիոլա. Ռեալը էլ կլասիկոյի ֆավորիտն է
15:19 Գվարդիոլա. Ռեալը էլ կլասիկոյի ֆավորիտն է |
10:51
16.04.2011
Իսպանական "Բարսելոնայի”
գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալը” համարվում
է ազգային առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Էլ
կլասիկոյի” ֆավորիտը, հաղորդում է Marca-ն:
"Ես միշտ լավ
կարծիք եմ ունեցել "Ռեալի” մասին: Ներկա պահին այդ թիմն ավելի վտանգավոր է,
քան "Կամպ Նոուում” կայացած առաջին հանդիպումից առաջ: Կարծում եմ, որ մեր
մրցակիցը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Եթե մենք պարտվենք այս
հանդիպմանը, ապա երկրի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարը կսկսի նոր
ուժով զարգանալ: Մադրիդցիները գերազանցում են մեր ֆուտբոլիստներին, քանի
որ ավելի շատ են հարվածում մեր դարպասին: Բացի դրանից, նրանք ավելի արագ են
և ֆիզիկապես ավելի լավ պատրաստված: "Ռեալի” խաղացողները շատ լավ են
օգտագործում ազատ գոտիները և կարողանում են շատ արագ հասնել հակառակորդի
դարպասին”, - ասել է Գվարդիոլան:
Ինչ վերաբերում է Կառլես
Պույոլի մասնակցությանը, գլխավոր մարզիչն ասել է. "Մեր պաշտպանության գոտին
ունի Կառլես Պույոլի կարիքը: Սակայն նա դեռ շատ քիչ է աշխատել: Ամեն
դեպքում Պույոլն արդեն ցավեր չի զգում, և խաղի օրը մենք վերջնական որոշում
կկայացնենք”:
|
Просмотров: 300 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|