Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 24 » ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ «ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՖԱՎՈՐԻՏ Է»
11:33
ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ «ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՖԱՎՈՐԻՏ Է»

«Հասկանում եմ, որ նրանք են համարվում ֆավորիտ, քանի որ հաղթեցին գավաթային եզրափակչում, լավ մարզավիճակում են ու պրոֆեսիոնալ աշխատակազմ ունեն»,-խոստովանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: 

«Օսասունայի» դեմ տարած իր թիմի հաղթանակից հետո (2-0) Պեպ Գվարդիոլան նշեց, որ իրենք ընդունում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում «Ռեալի» ֆավորիտի դերը, քանի որ «բլանկոսները» վերջին շաբաթներում շատ վստահ խաղ են ցուցադրում: 

«Այժմ ամբողջ աշխարհը նրանց համարում մյուս երկու կլասիկոները հաղթելու հավակնորդ: Հասկանում եմ, որ դա այդպես է, քանի որ հաղթեցին գավաթային եզրափակչում, լավ մարզավիճակում են ու պրոֆեսիոնալ աշխատակազմ ունեն: Սակայն մենք առաջվա պես փորձելու ենք հաղթել և ցույց տալ մեր խաղը: Հավատում ենք մեր ուժերին. այժմ ավելի քան երբեք վստահում եմ իմ ֆուտբոլիստներին»,-հայտարարել է Գվարդիոլան: 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը նշեց, որ ֆիզիկական առումով «Բեռնաբեու» են ժամանելու ոչ լավագույն վիճակում, քանի որ թիմում վնասվածքներ կան, սակայն թիմային ոգու ու հաղթելու ցանկության պակաս չի լինելու: Գվարդիոլան ընդգծեց «Ռեալի» ձեռք բերած լավ մարզավիճակը, ինչի ապացույցը դարձավ «Վալենսիայի» դեմ տարած խոշոր հաշվով հաղթանակը. «Չգիտեմ, թե ինչպես կավարտվեն կիսաեզրափակիչնեչը: «Ռեալի» «ամրոցը» կազմ ու պատրաստ է: Տեղում են Բենզեման, Կական, Իգուաինը, որոնցից յուրաքանչյուրը մեծ դեր ունի թիմի խաղում»: 

Խոսելով «Օսասունայի» դեմ խաղից` Գվարդիոլան ասաց, որ բավականին թույլ հանդիպում անցկացրին, այդ պատճառով ստիպված եղավ դաշտ հանել մի քանի առաջատարների. «Եթե հաշիվն ավելի ապահով լիներ, նրանցից ոչ մեկին խաղադաշտ չէի հանի, բայց քանի որ գոլի կարիք ունեինք, ստիպված էի փոփոխություն կատարել»,- բացատրել է կատալոնցիների մարզիչը: 

Գվարդիոլան իր խացացողներին ուղղված ոչ մի նախատինք չունի, քանի որ բավական է երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի գրանցել Լա լիգայում, և չեմպիոնությունն իրենցն է. «Գիտակցում էինք երեկվա հաղթանակի հոգեբանական կարևորությունը և արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»,-նշել է Գվարդիոլան, որ ավելի ու ավելի է մոտենում Լա լիգայի իր երրորդ տիտղոսին:

Просмотров: 295 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930