Գվարդիոլային
արդեն հոգնեցրել է պահպանել քաղաքակրթության բարձրագույն նորմերը ու
ակումբի իմիջի բարձրացմանը նպաստելը, որից տուժում է իր թիմի խաղը: Եվ ահա
Պեպ Գվարդիոլան սկսել է խոսել ոչ միայն գեղեցիկ, կոմբինացիոն ֆուտբոլի
մասին, այլ մեկնաբանել է մրցավարական որոշումները:
Գվարդիոլան
արդեն ոչ միայն իր խաղացողներին է կոչ անում հարձակվել մրցակցի
դարպասներին ու գոլեր խփել, այլ ինքն է հագել մարտական հանդերձանքը, ձեռքն է
վերցրել ամենասուր թուրը` խոսքը, ու աշխատում է մի ուղղությամբ` ճնշել ու
ազդել «Մադրիդի» ու մրցավարների վրա: Այն, որ այս քայլով նա փոքր ինչ կարող
է օգնել իր թիմին, ստիպել է նրան վայր դնել քաղաքակրթությունը ու խոսել
մրցավարների մասին, ինչը ավելի լավ ստացվում էր Ժոան Լապորտայի մոտ
(«Բարսայի» նախորդ նախագահը): Եվ ահա շաբաթ օրը նա առաջին անգամ խախտեց
արդեն ավանդույթ դարձած սովորությունը ու խոսեց մրցավարության մասին:
Գավաթի
եզրափակչից 3 օր անց նա ակնարկեց, որ գավաթը բաժին հասավ «Ռեալին» եզրային
մրցավար Ֆերմին Մարտինեսի փայլուն տեսողության շնորհիվ, ով նկատեց մի քնաի
սանտիմետրանոց խաղից դուրս վիճակը Պեդրո Ռոդրիգեսի մոտ: Նա կարծում է, որ
այդ որոշումը ավելի շատ ուղղված էր ոչ թե դեպի արդար խաղը, այլ
«Բարսելոնայի» դեմ: Բայց նա խոսեց ոչ միայն մրցավարի, այլև Մոուրինյոյի
ընտրած խաղաոճի մասին.«Մենք պետք է նախ կարողանանք հարմարվել «Բեռնաբեուի»
բարձր խոտին, հետո նոր սկսենք խաղալ մեր խաղը: Նրանք ունեն շատ լավ թիմ,
բայց մենք ունենք նրանց հակադրելու բան: Բացի այդ մեր դեմ են լինելու ոչ
այնքան բարեհամբույր երկրպագուներ: Այո, այս խաղում ֆավորիտ է այն թիմը,
որին առաջնությունում գերազանցում ենք 8 միավոր»:
Գվարդիոլան
նաև հեգնանքով է սկսել խոսել Մոուրինյոյի մասին: Քննարկելով այն, որ
չորեքշաբթի կայանալիք կլասիկոն ամենայն հավանականությամբ կվարի Պեդրո
Պրոենսան (սա դեռ հաստատված տեղեկատվություն չէ), Գվարդիոլան նշեց.«Դրանից
պետք է շատ գոհ լինի Մոուրինյոն»:
Այսպիսով
Գվարդիոլան սկսել է նյարդայնանալ, ինչը պարզ է նրանից, որ առաջվա պես նրա
հարցազրույցները բաղկացած չեն միայն գեղեցիկ ֆուտբոլի ու իր թիմի
ելույթների մասին մեկնաբանություններից: |