Marca-ն տեղեկացնում է, որ Արքայական ակումբի ղեկավարությունը
նախապատրաստական աշխատանքներ է տանում Մադրիդի «Սիբելես» հրապարակում,
որպեսզի Իսպանիայի Գավաթը նվաճելու դեպքում, այնտեղ, երկրպագուների հետ
տոնախմբի հաջողությունը:
Նշվում է նաև, որ հաղթանակի դեպքում, Ռեալը միանգամից կմեկնի Մադրիդ և
տեղական ժամանակով գիշերվա 2-ին, կմիանա երկրպագուներին, որոնց թիվը կլինի
շուրջ 300 հազար: Թիմի հետ այդ հրապարակում պետք է լինեն նաև ակումբի
նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Միգել Պարդեսան:
Հաղորդվում է նաև, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, սկզբում դեմ
է եղել այդպիսի տոնակատարությանը, սակայն վերջում տվել է իր
համաձայնությունը:
Հավելենք, որ վերջին անգամ, Ռեալը, Իսպանիայի գավաթը նվաճել է 1993 թ., իսկ Բարսելոնան՝ երկու տարի առաջ:
|