Աստանայում մեկնարկել է Ղազախստանի նախագահի ֆուտբոլային գավաթի
խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի,
Ուկրաինայի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի մինչեւ 17
տարեկանների հավաքականները:
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 3:5 հաշվով պարտվել է
վրացիներին: Խմբային փուլում մեր թիմը կհանդիպի նաեւ Ուկրաինայի եւ
Թուրքիայի ֆուտբոլիստների հետ: Ապրիլի 27-ին Հայաստանի մրցակիցը կլինի
Ուկրաինան, տեղեկացնում է News.am-ը:
|