Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, այսօր, իր երկրորդ
հանդիպումն անցկացրեց Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունում: Հայ
պատանիների հերթական մրցակիցը Ուկրաինայի հավաքականն էր, որոնց նկատմամբ
մեր տղաները կարողացան առավելության հասնել 2-0 հաշով:
Նշենք, որ առաջին խաղում, Հայաստանի հավաքականը 3-5 հաշվով զիջել էր վրացիներին,
որոնք իրենց հերթին այսօր պարտվեցին Թուրքիայի ընտրանուն՝ 1-2 հաշվով:
Հավելենք, որ առաջին խաղում, ուկրաինացիները 2-1 հաշվով հաղթանակ էին տոնել
թուրքերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ խմբի բոլոր չորս մասնակցիներն
այս պահի դրությամբ ունեն երեք միավոր:
Վճռորոշ կլինի խմբային վերջին հանդիպումները, երբ իրար հետ կմրցեն Հայաստանն ու Թուրքիան և Վրաստանն ու Ուկրաինան:
|