Գերմանական Հերտան ժամանակից շուտ իր համար Բունդեսլիգա դուրս բերող
ուղեգիր է ապահովել: Ուրախալի այդ առիթով, Հերտան պայմանավորվել է Մադրիդի
Ռեալի ղեկավարության հետ, որպեսզի թիմերը միջև ընկերական հանդիպում կայանա
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում:
«Մեզ համար այդ հանդիպումը միայն ոգևորության առիթ չէ, այլ նաև նպատակ
ունենք գոհացնել մեր երկրպագուներին այն աջակցության համար, որոնք
ցուցաբերում են մեզ»,- հայտարարել է Հերտայի մենեջերը:
Հավելենք, որ հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 27-ին:
|