Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 4
Հյուրեր: 4
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 28 » ՀԻԱՆԱԼԻ ՍՑԵՆԱՐ, ԼԱՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ ՈՒ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀՈՒՇԱՐԱՐ
17:58
ՀԻԱՆԱԼԻ ՍՑԵՆԱՐ, ԼԱՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ ՈՒ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀՈՒՇԱՐԱՐ

Ահա և կայացավ այն կլասիկոն, որին բոլորս խաղից առաջ մեծ անհամբերությամբ էինք սպասում: Ավարտվեց այն երկակի զգացումներով: Նախ նշեմ, որ սա իմ տեսած ամենախայտառակ մրցավարությամբ կլասիկոն էր երբևէ: Հետևել եմ բազմաթիվ կլասիկոների, որոնց թվում եղել են ցավալի 2-6ն ու 5-0ն, բայց նման խայտառակ, կողմնակալ ու անպատասխանատու մրցավարություն դեռ չէի տեսել: Իհարկե, հիմա բազմաթիվ «Բարսայի» երկրպագուներ կասեն, թե ես խոսում եմ իբրև Մադրիդիստ ու փորձում եմ արդարանալ, չտեսնելով իրականությունը, բայց ասեմ, որ ոչ: Եթե ես ինքս լինեի «Բարսայի» երկրպագու, ինչը անհնարին եմ համարում, քանի որ չեմ կարող ցավել մի թիմի համար, որը 90 րոպե պրովոկացիայի է դիմում, հաղթում է կողմնակի միջամտությամբ ու չի ճանաչում ընկերություն, ինձ վատ կզգայի, քանի որ չէի ուզենա, որ իմ թիմը, որը համարվում է աշխարհում լավագույններից, հաղթեր ոչ թե սեփական ուժերի, այլ մրցավարի անմիջական աջակցության շնորհիվ:

Բայց այս ամենը սկսվել էր դեռ խաղից շատ և շատ առաջ: Խաղին կար դեռ երկու օր, երբ իսպանական AS-ը լուրեր տարածեց, թե իբր խաղը վարելու է պորտուգալացի Պեդրո Պրոենսան: Եվ միանգամից կատալոնացի սցենարիստը` պարոն Խոսեպ Գվարդիոլան անցավ գործի: Մամլո ասուլիսի ժամանակ նա շտապեց բարձրաձայնել, որ այդ մրցավարի նշանակումը շատ պետք է ուրախացնի Մոուրինյոյին, քանի որ երկուսն էլ պորտուգալացի են, բայց նա մոռացել էր կամ չգիտեր, որ այդ նույն մրցավարը երկու անգամ Մոուրինյոյին հեռացրել էր պահեստայինների նստարանից:

Եվ ահա բարի քեռի Մարիա Վիլյարը` ԻՖՖ-ի նախագահը, միանգամից այս լուրը հասցրեց ՈՒԵՖԱ-ին, որը իր հերթին շտապեց նշանակել այս խաղին ոչ թե Պրոենսային, ինչպես կանխատեսվում էր, այլ նշանակեց Գերմանիայի վատագույն մրցավարին: Եվ վատագույն է նա ոչ թե իմ կարծիքով, այլ Գերմանիայի Բունդեսլիգայի ավելի քան 280 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում կատարված հարցման արդյունքների:

Եվ ահա ներկայացումը սկսվեց: Ես մինչ այժմ չէի հասկանում, երբ «Բարսելոնայի» խաղերը համարում էին գեղեցիկ ֆուտբոլային ներկայացումներ: Բայց հիմա հասկանում եմ: Կուլիսների հետևում սկսվածը իր տրամաբանական շարունակությունը ստացավ խաղադաշտում:

Իսկ ի՞նչ էր եղել կուլիսների հետևում: Բացի նրանից, որ Գվարդիոլայի խոսքերից հետո փոխվեց մրցավարը, որին, վստահ եմ, արդեն իսկ նշանակել էին, տեղի ունեցավ մի լեզվակռիվ երկու թիմերի մարզիչների միջև: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մոուրինյոն Գվարդիոլային, ում հետ 4 տարի աշխատել է`ր միասին ու որին համարում էր իր ընկերը, անկասկած սխալմամբ, անվանեց Պեպ: Եվ պրն. Խոսեպ Գվարդիոլան բարկացավ, կանգնեց ու ասաց, թե Մոուրինյոն եսասեր «անասուն» է (իսպանական շատ կայքերում հենց այսպես է գրված): Մոուրինյոյի պատասխանը չուշացավ: Պորտուգալացին, ով երբեք, ինչպես ասում են ռուսները, «За словом в корман не лезит», հենց Գվարդիոլային համեմատեց անասունի հետ: Նա Խոսեպին անվանեց գայլ` այծի կաշվի մեջ:

Եվ ահա եկավ այն պահը, երբ երկու թիմերը պետք է դուրս գային խաղադաշտ: Առաջին իսկ րոպեից սկսվեց պայքարը, որը ընթանում էր հավասար կերպով: Խաղը պարբերաբար ընդհատվում էր, քանի որ պրովոկատոր ու սիմուլյանտ «Բառսայի» խաղացողները անընդհատ հայտնվում էին գազոնին, երբ նրանց թեթևակի հպվում էր այս կամ այն մադրիդիստը: Պարզապես ծիծաղելի է: Որոշ ֆիզիկներ կարող էին այս խաղը դիտելուց հետո դիսերտացիա պաշտպանել այն հարցում, որ մարդու ոտքին դիպչելիս դեմքը ցավում է: Դա ավելի ակնհայտ կարելի էր տեսնել Պեդրո Ռոդրիգեսի ու Սերխիո Բուսկեցի մոտ: Եվ ահա եկավ այն պահը, որ Սերխիո Ռամոսը անտեղի դեղին քարտ ստացավ: Ամեն ինչ գնում էր պրն. Խոսեպ Գվարդիոլայի սցենարի համաձայն: Մրցավարը, որ այս խաղում կատարում էր հուշարարի դերը, շատ լավ էր դուրս գալիս իր պարտականությունների տակից: Եվ ահա նրա թեթև ձեռքով արդեն մեկ որակազրկում ունեցանք:

Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Պեպեն, որ այս խաղում անկասկած լավագույնն էր, քանի որ շնչելու օդ անգամ չէր տալիս «փառահեղ» Մեսսիին, բաց ոտքով առռաջ է գնում ու դիպչում Դանի Աղվեսի ոտքին: Աղվեսը, որ համարվում է խորամանկ կենդանի, այս անգամ էլ հասաց իր նպատակին, իր գործողություններով ստիպելով մրցավարին հեռացնել Պեպեին, որը այս դրվագում նույնիսկ դեղին քարտի արժանի չէր: Բայց էլ ինչ հուշարար, եթե չի կարողանալու բավարար կերպով օգնել դերակատարներին: Բայց ավելին, նա որոշեց նաև հեռացնել Ժոզե Մոուրինյոյին, ով պարզապես քմծիծաղեց ու երկու մատով ծափահարեց մրցավարին` ՉԱՍԵԼՈՎ ՈՉ ՄԻ ԲԱՌ: Եթե մրցավարի տրամաբանությամբ մոտենանք, ապա նա պետք է հեռացներ նաև 80000 երկրպագուներին, ովքեր մարզադաշտում էին:

Եվ այս հեռացումներից հետո կատարվեց ամենաանցանկալին: Մեսսին, ով առանց հսկողության մնաց Պեպեի հեռացումից հետո, սկսեց անել իր սև գործը: Նա դարձավ երկու գոլերի հեղինակ, որոնցից երկրորդը, անկասկած, ֆանտաստիկ էր: Ես հիմա չեմ ասի, թե նա վատ խաղացող է և այլն: Ոչ նա շատ լավ խաղացող է, միգուցե լավագույնն է աշխարհում, բայց նրան օգնեց իր մոլի երկրպագուն, ով խաղից առաջ հույս էր հայտնել խաղավերջում ստանալ Լեոյի մարզաշապիկը: Այո, այո, դա Վոլֆգանկ Շտարկն էր: Արդյունքում 0-2, փշրված հույսեր, երկակի զգացում:

Ինչու՞ րկակի զգացումներ: Ասեմ: Թիմը 60 րոպե հավասարը հավասարի պես պայքարում էր մի թիմի դեմ, որը կառուցվել ու կազմավորվել է արդեն երկար տարիներ: Մի թիմի դեմ, որին համարում են լավագույնը աշխարհում, մի թիմի դեմ, որը այս մրցաշրջանում խփել էր ահռելի թվով գոլեր, բայց արդեն 270 րոպե չէր կարողանում խաղից (ոչ 11 մետրանոցնորից) գոլ խփել իրեն:Եվ մյուս զգացումը այն է, որ մեզ կարծես թե կողոպտել են: Դա նույնն է, ինչ մտնես տուն, տեսնես որ տունդ թալանում են 10 հոգով, բայց չկարողանաս ոչինչ անել դրա դեմ, քանի որ նրանք ավելի ուժեղ են ու քանակով ավելի շատ:

Դե ինչ, տեսանք, թե իրականում որն է «կատալոնական ֆուտբոլային ներկայացումը»: Այդ ներկայացման գլխավոր հերոսները Թատերական համալսարանը ավարտաց այն խաղացողներն էին, որ կրում էին կապտանռնագույն համազգեստ, սցենարիստը պրն. Խոսեպ Գվարդիոլան էր, իսկ հուշարարը, ով իրավմամվ կարող է համարվել լավագույն խաղացողը այս խաղում, Վոլֆգանգ Շտարկն էր:

Դե ինչ, մնում է հավատալ հրաշքների ու հուսալ, որ թիմը կկարողանա բավականին թուլացված կազմով հաղթել «Բարսային» երկու գոլի առավելությամբ: Դա հնարավոր է, ընկերներ, մի հուսալքվեք:

Ու մի մոռացեք, որ ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում: Առջևում կա 90 րոպե:

Նրանք հաղթել են ճակատամարտը, բայց ոչ պատերազմը:

GRO

Ուշադրություն: Սա իմ անձնական կարծիքն է, որը, պարտադիր չէ, որ համընկնի կայքի ղեկավարության կարծիքի հետ: Այս հոդվածի մասնակի կամ լրիվ օգտագործումը այլ կայքերում և այլն արգելվում է:

Просмотров: 343 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930