Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 18 » ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
11:37
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Ի տարբերություն նախորդ տուրի, այս անգամ հայկական ակումբները ժլատ եղան խփած գոլերի հարցում: Ընդամենը վեց գոլ` չորս խաղում: Ներկայացնում ենք հինգերորդ տուրի խորհրդանշական հավաքականի մեր վարկածը: Այս անգամ խաղալու ենք 4-5-1 սխեմայով:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀ

1. Լևան Բուբուտեշվիլի (Գանձասար)

Վրացի դարպասապահն անխոցելի էր նաև «Միկայի» նման ուժեղ հարձակման գիծ ունեցող թիմի դեմ խաղում:

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

2. Գորան Օբրադովիչ  (Գանձասար)

«Գանձասարը» սեփական դարպասն անառիկ է պահում արդեն երրորդ անընդմեջ խաղում: Սերբ պաշտպանը կրկին գրեթե անսխալ գործեց:

3. Վարազդատ Հարոյան  (Փյունիկ)

Թեև որոշ բացթողումներին, Հարոյանի խաղն աստիճանաբար ավելի հասուն է դառնում: «Շիրակի» դեմ խաղում էլ նա հաջող գործեց:

4. Էդուարդ Կակոսյան  (Իմպուլս)

Իր նախկին թիմի` «Բանանցի» դեմ խաղում Կակոսյանն առանձնահատուկ մոտիվացիա ուներ և նպաստեց «Իմպուլսի» հաղթանակին:

5. Արթուր Պետրոսյան (Իմպուլս)

Պետրոսյանի գոլը «Բանանցի» դարպասը երեք միավորի արժեք ունեցավ:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

6. Նարեկ Դավթյան  (Իմպուլս)

Հայտնվելով մեկնարկային կազմում` Դավթյանն արդարացրեց մարզչի վստահությունը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

7. Արտակ Եդիգարյան  (Փյունիկ)

Արդեն սովորական է, որ Եդիգարյանը յուրաքանչյուր խաղի ժամանակ կարող է տարբեր խաղային դիրքում հայտնվել, սակայն «Շիրակի» դեմ խաղում Արտակը մեկ խաղում տարբեր դիրքերում հայտվեց և շատ հաջող գործեց:

8.  Դավիթ Գրիգորյան  (Ուլիս)

Փորձառու ֆուտբոլիստը «Արարատի» դեմ խաղում դարձավ «Ուլիսի» առաջին գոլի հեղինակը:

9. Վիրգին Մարշավելա  (Գանձասար)

Կապանյան ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի պնդմամբ Մարշավելան խաղում է միայն թիմում կադրային խնդիրների պատճառով, սակայն նա լավագույններից մեկն էր «Միկայի» դեմ խաղում և դարձավ հաղթական գոլի հեղինակ: «Չկա չարիք` առանց բարիքի» դասական օրինակ:

10 . Արտակ Գրիգորյան  (Ուլիս)

Դառնալով «Արարատի» դեմ խաղում իր թիմի երկրորդ գոլի հեղինակը` Արտակ Գրիգորյանն ամրապնդեց «Ուլիսի» հաջողությունը:

ՀԱՐՁԱԿՎՈՂ

11.  Էդգար Մանուչարյան  (Փյունիկ)

Նախորդ տուրի «Բանանցի» դեմ խաղում բավական հաջող գործեց Մանուչարյանը, սակայն իր անունը չգրեց լուսատախտակին: Այս անգամ Էդգարը նաև բացեց իր խփած գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Աբրահամ Խաշմանյան (Գանձասար)

Հավասար միավորներ ունեցող Գանձասարի ու Միկայի խաղում ավելի լավ տրամադրվեցին ու երեք միավոր վաստակեցին հենց Խաշմանյանի սաները, որոնք էլ երկրորդ տեղն են զբաղեցնում Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում:

 

Просмотров: 303 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930