Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 15
Հյուրեր: 15
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 20 » ՖԱԲՐԵԳԱՍ. «ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՎԵՆԳԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑՐԱԾ ԿԼԻՆԵԻՆ»
17:39
ՖԱԲՐԵԳԱՍ. «ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՎԵՆԳԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑՐԱԾ ԿԼԻՆԵԻՆ»
«Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ հաղթողի հոգեբանության բացակայությունը բերել է նրան, որ 2005-ից ակումբը ոչինչ չի նվաճել: «Իմ կարծիքով, բոլոր այս անհաջողությունների պատճառը հաղթողի հոգեբանության բացակայությունն է, ինչպես նաև հասունության պակասն առանցքային պահերին: 2007-ից ես նշել եմ, որ մենք ոչինչ չենք հաղթում: Այո, մենք լավ ենք խաղացել, բայց ինչ-որ պահի գիտակցել ենք, որ այս ամենն իզուր է…Խնդիրը նրանում էր, որ թիմը պետք էր հաղթել ինչ-որ տիտղոս, հենց այդ պատճառով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակն այդքան կարևոր էր: (Հիշեցնենք, որ արդյունքում «Արսենալը» եզրափակիչում պարտվեց «Բիրմինգհեմին» 1:2 հաշվով): Պետք է որոշում կայացնել, կամ հաղթել մրցաշարերում կամ զարգացնել երիտասարդ ֆուտբոլիստներին»,- ասել է Ֆաբրեգասը: «Արսենալի» ավագը նաև նշել է, որ եթե թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայնտվեր Իսպանիայի առաջնությունում, հազիվ թե երկար մնար մարզչի պաշտոնում այսքան երկար տիտղոս չնվաճելով: «Ակնհայտ է, որ եթե Իսպանիայում Ունաի Էմերին, Պեպ Գվարդիոլան կամ Ժոզե Մոուրինյոն ասեին, որ առաջիկա երեք տարիներին տիտղոս չեն նվաճելու, նրանք հազիվ թե շարունակեին զբաղեցնել իրենց պաշտոնները: Բայց այստեղ այլ կերպ է: Ակումբի ղեկավարը խելացի մարդ է: Նրա համար կարևոր են նաև այլ բաները. այն որ, թիմը խաղում է Չեմպիոնների լիգայում, որ թիմը պայքարում է մինչև վերջ, որ թիմում հայտնվում են երիտասարդ ֆուտբոլիստներ և ապահովվում է տնտեսական կայունությունը»,- ասել է Ֆաբրեգասը:
Отметки "нравится": 1058. Регистрация, чтобы посмотреть, что нравится Вашим друзьям.
Просмотров: 304 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930