Լա
լիգայում 4 և Սուպերգավաթի խաղարկությունում 1 գոլի հեղինակ դարձած
արգենտինացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» դարպասը գրավում 88.4 րոպեն մեկ:
Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Ռեալն» այսօր հանդիպելու է
«Վալենսիային», մի մրցակցի, որի դեմ թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինը
բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում`7 հանդիպման ընթացքում դարձել է 5
գոլի հեղինակ: Այսօր «Մեստալյա» մարզադաշտում արգենտինացին կարող է
բարելավել վալենսիացիների հետ կապված իր գոլային ցուցանիշը:
«Վալենսիայի» դեմ անցկացրած յոթ հանդիպումներում`442 րոպեի ընթացքում,
Իգուաինը 5 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Այսինքն, ստացվում է, որ նա
արդյունքի է հասնում ամեն 88.4 րոպեն: Այդ գնդակներից 4-ը խփել է Լա
լիգայի խաղերում, իսկ մյուսը 2008թ.-ի Սուպերգավաթի հանդիպմանը: Այս
ցուցանիշները դեռ կարող են բարելավվել, եթե արգենտինացի գոլահարին հաջողվի
կրկին գոլի հեղինակ դառնալ: Վերջին անգամ նա հաջողության էր հասել
վնասվածքից ապաքինվելուց հետո`ապրիլի 2-ին:
Իգուաինը առաջին
անգամ «Վալենսիայի» դեմ խաղացել է 2007թ.-ի ապրիլի 21-ին, սակայն
խաղադաշտում անկացնելով 65 րոպե`Պիպիտան այդպես էլ չկարողացավ արդյունքի
հասնել: Վալենսիական ակումբի դարպասը ուղարկած առաջին գնդակը գրանցվեց
2008թ.-ի դեկտեմբերի 20-ին`նրանց դեմ անցկացրած երրորդ խաղին, ինչի
շնորհիվ «Ռեալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Վալենսիայի» դեմ:
Այս գնդակով սկսվեց «Վալենսիայի» դարպասն ուղարկած Իգուաինի կարևոր գոլերի
շարքը, որոնց թվում է, օրինակ, անցած մրցաշրջանի «Մեստալյա» մարզադաշտում
կայացած խաղին խփած գոլը, որը և հաղթանակ պարգևեց հյուրերին (2-3):
Այսպիսով, վալենսիացիների համար գոլային վտանգ հանդիսացող արգենտինացին
կարող է ավելի տպավորիչ դարձնել իր ցուցանիշներն ու կրկին գնդակ
խփել`արդարացնելով երկրպագուների սպասելիքները:
ԻԳՈՒԱԻՆԻ ԲՈԼՈՐ ԳՈԼԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻՆ» |
Օր |
Մրցաշար |
Հաշիվ |
Գոլեր |
24/08/08 |
Սուպերգավաթ |
Ռեալ Մադրիդ - Վալենսիա 4-2
|
1 |
20/12/08 |
Լա Լիգա
|
Ռեալ Մադրիդ - Վալենսիա 1-0
|
1 |
12/12/09 |
Լա Լիգա
|
Վալենսիա - Ռեալ Մադրիդ 2-3
|
2 |
18/04/10 |
Լա Լիգա
|
Ռեալ Մադրիդ - Վալենսիա
|
1 | |