Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 14 » ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍԻ, ԱԼՎԱՐՈ ԱՐԲԵԼՈԱՅԻ ՈՒ ԿԱՌՎԱԼՅՈՒԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11:50
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍԻ, ԱԼՎԱՐՈ ԱՐԲԵԼՈԱՅԻ ՈՒ ԿԱՌՎԱԼՅՈՒԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կասիլյասը, Արբելոան ու Կառվալյուն խաղից հետո մեծ ուրախությամբ պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԿԱՍԻԼՅԱՍ.
«ՄԵզանից շատ ժամանակ պահանջվեց մեր ուրույն տեղը նորից զբաղեցնելու համար, այն տեղը, որտեղ որ շատերն էին ուզում մեզ տեսնել, հատկապես մադրիդիստները: Այս խաղերը շատ բարդ են լինելու, բայց «Ռեալ Մադրիդը» պատրաստ է հաղթել դիմակայությունում: Մենք դա կարող ենք»:

«Մեր խաղերը «Բարսելոնայի» հետ շատ վառ ու գեղեցիկ են լինելու: Հիմա մենք պետք է կենտրոնանաք նրանց դեմ առաջնության խաղի վրա, քանի որ մոտակա խաղը դա է: Այս խաղը շատ տարբեր է լինելու կիսաեզրափակիչում սպասվող խաղերից»:

«Ես այս թիմի ավագն եմ, ու միայն այն, որ ասեի, թե շաբաթ օրը կայանալիք կլասիկոն նշանակություն չի ունենա, մեծ վիրավորանք կլիներ մադրիդիստների համար: Մենք ուզում ենք շաբաթ օրը հաղթել Կլասիկոյում ու վաստակել միավորներ, քանի որ առաջնությունը դեռ շարունակվում է: Այն կորած չէ»:

ԱՐԲԵԼՈԱ.
«Մենք ուզում ենք հաղթել Լա լիգան, արքայական գավաթը ու դուրս գալ ՉԼ-ի եզրափակիչ: ես գիտեմ, որ «Բարսելոնան» ուժեղ թիմ է ու բարդ է լինելու, բայց մենք նրանցից չենք վախենում` թե´ մեկխաղյա, թե´ երկխաղյա դիմակայություններում: Մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար»:

ԿԱՌՎԱԼՅՈՒ.
«Այսօր մենք շատ լուրջ խաղ խաղացինք, քանի որ անգլիական թիմերը երբեք չեն հանձնվում: Ինձ համար կարևոր էր խուսափել որակազրկումից, բայց ես գլխավերևումս տեսա դեղին քարտ ամբողջ խաղին կատարածս միակ խախտման ժամանակ: Վերջում միշտ մտածում ես, որ կարող էիր և խուսափել որակազրկումից»

Просмотров: 395 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930