Ութոտնուկ Պաուլին՝ ֆուտբոլային աշխարհը դեռ շատ կհիշի և ոչ միայն այն
բանի համար, որ հստակ կանխագուշակումներ էր անում, այլ նաև նրա բացած
ուղղու տեսանկյունից, որը սկսել են բռնել նոր «պաուլներ»: Ութոտնուկ
Պավլիկին արդեն ծանոթ ենք և հարկ չկա ներկայացնել նրան, չնայած ի
տարբերութուն իր «մեծ» նախորդի՝ սխալ կանխագուշակում տվեց, մասնավորապես
Շախտյոր-Բարսելոնա հանդիպման վերաբերյալ:
Իսպանական El Clasico-ն ևս զերծ չէ ութոտնուկների կանխագուշակումների
տեսանկյունից, որի համար գտնվել են նոր ութոտնուկներ և որքան էլ տարօրինակ է
և հետաքրքիր, նրանք ստացել են Իկեր և Ինիեստա անվանումները:
Ներկայացնելով նոր «հերոսներին»՝ նշենք, որ այդ ութոտնուկները բնակվում
են Մալագայի ակվարիումներից մեկում: Ութոտնուկ Իկերը, իր քաշով, բավական
գերազանցում է իր «մրցակցին» Ինիեստային. առաջինը կշռում է 16 կգ, իսկ
երկրորդը՝ ընդհամենը 1.5:
Հավելենք, որ երկու ութոտնուկները, ապրիլի 16-ին կայանալիք սուպեր դերբիի ելքը կանխագուշակելու են վաղը:
|