Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան կանոնավոր կմասնակցի
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք առաջին հանդիպմանը:
ՈւԵՖԱ-ի կայացրած որոշումը դրական է եղել Բարսելոնայի համար, քանի որ
Ինիեստան չի որակազրկել ևս մեկ խաղով, որի վտանգը կար:
Որակազրկման պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ կարծիք կար, թե
Ինիեստան, Դոնեցկի Շախտյորի հետ, ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման
ժամանակ (5-1), դիտավորյալ էր ստացել քարտ արժանացել, որպեզի առաջիկա
խաղերում «կախված» չլինի դեղինից:
Հավելենք, որ Բարսելոնան դիմել էր ՈՒԵՖԱ-ին և մատնանշել Ռեալի
ֆուտբոլիստներ Խաբի Ալոնսոյի և Սերխիո Ռամոսի՝ Այաքսի հետ կայացած
հանդիպման ժամանակ արձանագրված նմանօրինակ դրվագները, որոնց դեպքում
որակազրկում չկիրառվեց, այ նրանք տուգանվեցին:
|