|
Главная » 2011 » Апрель » 24 » Իսպանիայի առաջնություն. Մեստալյան հաջողակ մարզադաշտ է դառնում Ռեալի համար
12:34 Իսպանիայի առաջնություն. Մեստալյան հաջողակ մարզադաշտ է դառնում Ռեալի համար |
03:01
24.04.2011
Ավարտվեցին Իսպանիայի Պրիմերայի 33-րդ տուրի խաղային առաջին օրվա բոլոր հանդիպումները:
Վալենսիայի
"Մեստալյա" մարզադաշտը կարծես թե հաջողակ է դառնում Մադրիդի "Ռեալի"
համար: Օրեր առաջ, Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում,
"արքայական" ակումբը կարողացավ այս մարզադաշտում հաղթանակի հասնել
"Բարսելոնայի" նկատմամբ:
Եվ ահա արդեն Իսպանիայի առաջնության
շրջանակներում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ տարավ դաշտի տերերի
նկատմամբ: "Վալենսիան" եւ "Ռեալը" միասին խփեցին 9 գնդակ, որից 6-ն իրենց
օգտին գրանցեցին "Ռեալի" ֆուտբոլիստները: Գերարդյունավետ այդ խաղում
հեթ-տրիկի հեղինակ դարձավ վնասվածքից նոր-նոր վերականգնվող Գոնսալո
Իգուաինը, իսկ "Ռեալն" իր մրցակցին հաղթեց 6-3 հաշվով:
Իր "հերթապահ" հաղթանակը տարավ առաջնության առաջատար "Բարսելոնան", որը սեփական հարկի տակ "համեստ" 2-0 հաշվով հաղթեց "Օսասունային":
"ՎԱԼԵՆՍԻԱ" - "ՌԵԱԼ" ` 3-6
0-1 - Կարիմ Բենզեմա (23'), 0-2 - Գոնսալո Իգուաին (31'), 0-3 - Կակա (39'), 0-4 - Գոնսալո Իգուաին (42'), 0-5 - Գոնսալո Իգուաին (53'), 1-5 - Ռոբերտո Սոլդադո (60'), 1-6 - Կակա (62'), 2-6 - Խոնաս Գուտյերես (81'), 3-6 - Խորդի Ալբա (85'):
"ԲԱՐՍԵԼՈՆԱ" - "ՕՍԱՍՈՒՆԱ" ` 2-0
1-0 - Դավիդ Վիլյա (24'), 2-0 - Լիոնել Մեսսի (88'):
"ԱՏԼԵՏԻԿ" Բ. - "ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ" ` 2-1
1-0 - Իկեր Մունյաին (18'), 2-0 - Գաիսկա Տոկերո (28'), 2-1 - Խավիեր Մարտինես (30', ինքնագոլ):
|
Просмотров: 302 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|