
«Լիվերպուլի» կիապաշտպան Ջո Քոուլն 2011-ի ամռանը կարող է փոխել ակումբը:
Կարմիրների ղեկավարությունը դժգոհ է 29-ամյա ֆուտբոլիստի խաղից, որը
հուլիսին ակումբին վարձավճարային հիմունքներով միացել էր «Չելսիից»:
Բացի Քոուլի ոչ տպավորիչ ելույթներից,
ակումբի բյուջեին ճնշում է նաև Քոուլի բարձր աշխատավարձը՝ մոտ 100 հազար
ֆունտ: «Այս ամենը շատ դժվար է Ջոյի համար, քանի որ նա հիանալի տղա է: Բայց
ամեն ինչ դեռևս նրա դեմ է գնում: Քեննի Դալգլիշը նոր «Լիվերպուլ» է
կառուցում Էնդի Քերոլի և Լուիս Սուարեսի պես ֆուտբոլիստների հետ: Ամառային
տրանսֆերային պատուհանի ժամանակ էլ պետք է սպասել համալրումների: Ցավոք, սա
նշանակում է, որ Քոուլն ավելորդ կլինի կազմում»,- ակումբում անհայտ
աղբյուրի խոսքերը մեջբերում է The Sun-ը: Հիշեցնենք, որ Քոուլն ընթացիկ
մրցաշրջանում Անգլիայում 16 խաղի է մասնակցել և դարձել է երկու գոլի
հեղինակ:
Ներկայումս նրա նկատմամբ հետաքրքրություն է
ցուցաբերում «Վեսթ Հեմը», որտեղ նա խաղացել է 1998-ից 2003-ը, ինչպես նաև
«Տոտտենհեմն» ու «Ֆուլհեմը»:
|