|
Главная » 2011 » Апрель » 30 » Կառլեն Մկրտչյանի Մետալուրգը պարտվեց խոշոր հաշվով
22:51 Կառլեն Մկրտչյանի Մետալուրգը պարտվեց խոշոր հաշվով |
Ֆուտբոլի Ուկրաինայի
բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում, Հայաստանի
ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Դոնեցկի
"Մետալուրգը", սեփական հարկի տակ ընդունել էր Կիեւի "Արսենալին":
Մեր
հավաքականի կիսապաշտպանն ընդգրկված էր "Մետալուրգի" հայտացուցակում եւ
խաղադաշտում հայտնվեց թիմի մեկնարկային կազմում: Ցավոք, Դոնեցկի
"Մետալուրգը" չափազանց անհաջող հանդես եկավ եւ պարտություն կրեց 1-5
հաշվով:
Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
27
տուրերից հետո, Դոնեցկի "Մետալուրգն" իր ակտիվում ունի 32 միավոր եւ ներկա
պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Ուկրաինայի
առաջնության 28-րդ տուրում կկայանա Դոնեցկի դերբին: "Դոնբաս Արենա"
մարզադաշտում միմյանց դեմ դուրս կգան Հայաստանի ազգային հավաքականի 2
կիսապաշտպանները` Հենրիխ Մխիթարյանը եւ Կառլեն Մկրտչյանը:
"Շախտյոր"-"Մետալուրգ" դիմակայությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
|
Просмотров: 345 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|