«Ռեալի» դարպասապահ Իկեր
Կասիլյասը Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած
հաղթանակից հետո (1:0) շնորհակալություն է հայտնել երկրպագուներին,
որոնք եկել էին Իսպանիա աջակցելու իրենց: Իսպանիայի հավաքականի
դարպասապահի խոսքերով, «Արքայական ակումբն» այժմ մտադիր է կատալոնացիներին
հաղթել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
«Ռեալը» մտադիր է հաղթել յուրաքանչյուր
մրցակցի: Վերջին շրջանում մեզ անհաջողություններն էին ուղեկցում, բայց
գավաթի եզրափակչում մենք ապացուցեցինք, որ մենք կարող ենք ոչ միայն
մրցաշարերի հաղթանակի համար պայքարել, այլ նաև մրցանակներ շահել: Մենք այս
հաղթանակը նվիրում ենք բոլոր երկրպագուներին, հատկապես նրանց, ովքեր եկել
էին Վալենսիա' մեր կողքին լինելու համար:
«Հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ
առաջնության' «Վալենսիայի» հետ խաղի վրա: Առաջնությունում իրավիճակն այլ
ելք չի թողնում «Ռեալին», քան հաղթելը, քանի որ մենք երբեք չենք
հանձնվում: Հետո անհրաժեշտ է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի
«Բարսելոնայի» հետ կիսաեզրափակչին, որտեղ մենք մտադիր ենք նրանց
հաղթել»,-Կասիլյասի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
|