12:53
28.04.2011
"Ռեալի” դարպասապահ Իկեր
Կասիլյասը "Բարսելոնայի” հետ կայացած կիսաեզրափակիչ հանդիպումից հետո նշել
է, որ այժմ մադրիդցիներին մնում է միայն արժանիորեն նախապատրաստվել
պատասխան հանդիպմանը:
"Մենք զգում ենք, որ մեզ անարդար
պատժեցին: Կարմիր քարտը կանխորոշեց խաղի ելքը: Պեպեն շատ լավ էր կատարում
իր պարտականությունները, իսկ հետո… Դա նորմալ չէ, երբ յուրանքանչյուր
հանդիպումը մենք 10 խաղացողներով ենք ավարտում:
Այժմ մենք պետք է քրտանաջան
նախապատրաստվենք պատասխան խաղին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան
իրադարձությունները: Ով գիտի, միգուցե այս անգամ բախտը մեզ ժպտա, և
"Բարսելոնայի” ֆուտբոլիստներից որևէ մեկը հեռացվի”, - Կասիլյասի խոսքերն է
մեջբերում "Ռեալի” պաշտոնական կայքը:
Լուսանկարը` Reuters-ի
|